News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի մի խումբ երիտասարդներ՝ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամներ, Լենինգրադյան փողոցը Արցախյան հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու պահանջով ստորագրահավաք են սկսել:

«Լենինի անվան փողոց շուտով Ռուսաստանում էլ չի լինի, ուր մնաց լինի Երեւանում: Լենինը ո՞վ ա եղել Հայաստանի կամ հայ ազգի համար, որ այդ փողոցը պիտի իր անունով կոչվի: Իսկ Ազգալդյանը շատ արժանիքներ ունեցող մեր հայրենակիցն է: Կարծում եմ՝  իշխանություններն չեն գանահատել Լեոնիդ Ազգալդյանին, իր արածը հավուր պատշաճի չի գնահատվել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Լեւոն Զաքարյանը:

Լեւոն Զաքարյանը նշեց, որ հասարակության շրջանում հարցումներ են արել, մարդիկ կողմ են, որ փողոցն անվանափոխվի:

 Լեւոն Զաքարյանը նշեց, որ մոտ 8000 ստորագրություն է անհրաժեշտ քաղաքապետարան դիմելու համար:

«Դիմումը պետք է տանենք քաղաքապետարան, հետո այն կդրվի քվեարկության ավագանի նիտին, ավագանին էլ որոշում կկայացնի»,- ասաց նա:

Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակ»-ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների եւ հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի եւ Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել եւ իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երեւան ներթափանցման խոչընդոտումը։

Ազգալդյանը զոհվել է 1992 թ. հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներին։

Հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Տպել
Ամենաշատ