Nintendo ընկերությունը նոյեմբերին Ճապոնիայում կթողարկի Dendy խաղային կցասարքի թարմացված տարբերակը: Այն կոչվում է մինի famicom (family computer ընտանեկան համակարգիչի կրճատ տարբերակը), հայտնում է BBC–ն:
Կցասարքի մեջ երկու մինի կոնտրոլեր կա, որոնք երաշխավորում են միայն օրիգինալ ծրագրային ապահովման տեղադրման ու թարմացման հնարավորությունը: Խաղային կցասարքում 30 խաղ է նախատեսված: Կցասարքը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 10-ին, դրա նախնական արժեքը 5980 ճապոնական իենն է (մոտ 60 դոլար):