News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի տվյալներով հուլիսյան իրադարձությունների ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների թիվը հասել է 730-ի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ՀԿ ղեկավար Հայկուհի Հարությունյանը՝ նշելով, որ իրենք այդ թիվը վերցրել են ոստիկանության պաշտոնական վիճակագրությունից եւ կարծում են՝ դա նվազագույն թիվն է:

«Այդ օրերին արագ արձագանքելով փորձել ենք օժանդակել բերման ենթարկված քաղաքացիներին: Ավելի քան 20 տուժողների հետ մասնակցել ենք հարցաքննության պրոցեսին»,- ասաց նա:

Հայկուհի Հարությունյանը նշեց, որ այդ օրերին մարդու իրավունքների աննախադեպ ծավալներով խախտումներ են արձանագրվել:  Առաջինը՝ ըստ նրա, խախտվեց խաղաղ հավաքների իրավունքը:

«Հավաքի իրավունքների խախտմանը զուգընթաց ոստիկանների կողմից կամայական  գործողություններ եղան, որոնց հետեւանքով քաղաքացիները բերման ենթարկվեցին:  Ոստիկանության բաժիններում անձիք հասանելիություն չունեցան սննդի, ջրի, զուգարանի: Նրանք ոչ իրավական հիմքերով ոչ իրավաչափորեն պահվեցին անազատության մեջ: Դրան զուգընթաց հուլիսի 20-ից սկսված կեղծ քրգործեր հարուցվեցին հավաքի մասնակիցների նկատմամբ»,- ասաց Հայկուհի Հարությունյանը:

ՀԿ ղեկավարի խոսքով՝ մեծ ծավալի խախտումներ են արձանագրվել նաեւ լրագրողների, իրավաբանների  նկատմամբ:

Հանդիպմանը ներկա փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ իրեն խոչընդոտել են մուտք գործել ոստիկանական բաժանմունք:  

«Մի քանի անգամ մուտք չեմ կարողացել ունենալ քննչական բաժին, իսկ նրանցից մեկում շուրջ 20 րոպե շենքին մոտենալ թույլ չտվեցին հորդառատ անձրեւի պայմաններում: Նույնիսկ շենքին մոտենալու հնարավորություն չկար, այսինքն նրանք ոչ մի մեթոդ չէին ընտրում: Եթե անթույլատրելի վերաբերմունքը կար քաղաքացիների նկատմամբ, հավասարապես տարածվում էր լրագրողների, փաստաբանների, նաեւ այն անձանց նկատմամբ, ովքեր առավել իրազեկ էին: Ոստիկանությունը առավել ջանքեր գործադրեց ցույց տալու, որ իրականում ոչ մի բարեփոխում էլ չի գործել»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ