News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելգիայում, սեպտեմբերի 28-ին, Թագավորական Ակադեմիայում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հայկական գինու համտես է անցկացվել:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այն կազմակերպել էին Բելգիայում ՀՀ դեսպանությունն ու ԵՄ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչը՝ Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի ու բելգիական «Armenian Brandy and Wine» ընկերության հետ համագործակցությամբ։

Հայկական գինիներ համտեսելու հնարավորություն ունեցան ԵՄ եւ Բելգիայի Թագավորության ավելի քան 300 բարձրաստիճան պաշտոնյաններ, Բելգիայի գործարար եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

Համտեսին ներկայացված էին հայկական գինեգործական ոլորտի 15 ընկերությունների 37 լավագույն գինիների տեսականի:

Ինչպես նշեցին կազմակերպիչները, միջոցառման նպատակն է նպաստել ԵՄ շուկայում հայկական գինեգործական ոլորտի ճանաչելիության բարձրացմանը, խթանել դեպի ԵՄ շուկա արտահանման ծավալների աճը եւ բացահայտել նոր գործընկերներ:

Նշենք, որ սա Բելգիայում ՀՀ դեսպանության եւ ԵՄ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցչի կողմից կազմակերպված 2-րդ նմանօրինակ միջոցառումն է: Որպես առաջին միջոցառման գործնական արդյունք՝ գինիների ներմուծմամբ զբաղվող բելգիական ընկերությունները ընթացիկ տարում ներմուծել են ավելի քան 20000 շիշ հայկական գինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ