News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի՝ ՀՀԿ-ի կողմից Գյումրիում ընտրակաշառք բաժանելու ահազանգերին արձագանքեց  հիշեցնելով ԲՀԿ-ի աշխատաոճը։

Հանրապետական պատգամավորը NEWS.am-ի հետ զրույցում նախ Նաիրա Զոհրաբյանին կոչ արեց դիմել իրավապահներին, ապա ընդգծեց, որ իրենք լավ հիշողություն ունեն եւ չեն մոռացել, թե ժամանակին նրանք որտեղ ինչ էին բաժանում։

«Բոլոր կուսակցություններն էլ ծրագրեր իրականացրել են, Նաիրա Զոհրաբյանն ինքն էլ շատ լավ հիշում է՝ իրենք ժամանակին ինչ են արել, որտեղ ինչ են բաժանել։  Էլի եմ ասում՝ եթե կա կոնկրետ դեպք, թող բարի լինեն դիմեն իրավապահ մարմիններին, իրենք էլ գործին ընթացք տան, ոչ թե հայտարարություններ անեն»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը։

Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ ինքը չի հավատում Նաիրա Զոհրաբյանի ահազանգին. նա կարծում է, որ բարեգործությունն է  ընտրակաշառք ընկալել։ 

«Դա մարդկանց օգնություն է, ընտրակաշառք չէ։ Ընտրակաշառքն ուրիշ բան է, մարդկանց օգնելը այլ բան է։ Ես չգիտեմ՝ ինչ է Նաիրան ասում, ես էլ ասում եմ՝ ուրիշ բան է բարեգործական ակցիան, ուրիշ բան, որ ընտրակաշառք ես տալիս կոնկրետ մարդուն կոնկրետ գործողության համար»,-բացատրեց գյումրեցի պատգամավորը։

Սուքիաս Ավետիսյանը դժվարացավ նշել, թե ինչ շանսեր ունի «բարեգործություններ» անելու մեջ մեղադրվող եւ մի քանի կուսակցություն փոխած, վերջում ՀՀԿ ցուցակում հանգրվանած Սամվել Բալասանյանը, մասնավորապես ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու մահվան դեպքից հետո: Նրա խոսքով, իրենք իրենց թեկնածուի ընտրությունից համենայնդեպս դժգոհ չեն, իսկ պարտվելու մտքի հետ չեն հաշտվել։

Նշենք, որ օրերս ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ահազանգել էր, որ Գյումրիում ՀՀԿ-ի քաղաքապետի  թեկնածու Սամվել Բալասանյանը  օպտիկական ակնոց է բաժանում՝ որպես ընտրակաշառք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ