News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» հասարակական դաշինքի ղեկավար Օգթայ Գյուլալիեւը հանդիպել է ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդական Ուիլյամ Սոլեյի հետ:

Ինչպես Turan-ին հայտնել է Գյուլալիեւը հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, քաղբանտարկյալների խնդիրը եւ այլ հարցեր:

«Երկրում մարդու իրավունքները զանգվածաբար խախտվում են: Միայն սեպտեմբերի 26-ի հանրաքվեից առաջ ոստիկանությունը ձերբակալել է 200-ից ավելի մարդու, նրանք վարչական կալանքների են ենթարկվել»,- ասել է իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ երկրում 150-ից ավելի քաղբանտարկյալ կա, եւ մեծամասնությունը հավատացյալներ են: Նա հատուկ ուշադրություն է դարձրել Նարդարանի իրադարձությունների ժամանակ կալանավորվածների վրա: Գյուլալիեւի կարծիքով՝ Նարդարանի իրադարձությունների գործով կալանավորվածները՝ «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Թալե Բեգիրզադեն, Ադրբեջանի «Ազգային ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլին եւ մյուսները կեղծ մեղադրանքներով են կալանավորվել:

Գյուլալիեւը նաեւ հայտնել է դատապարտյալների մեծ քանակի մասին, որոնք դարձել են նախկին Ազգային անվտանգության նախարարության կամայականության զոհը: Նա նաեւ տեղեկացրել է, որ իր դեմ հարուցված 220.2 հոդվածով (անկարգությունների կոչ) առաջադրված մեղադրանքով քրեական գործը մինչ օրս կասեցված չէ, որի հետեւանքով գործում է երկրից դուրս գալու արգելքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ