News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցության մեջ կատարվող ընդարձակ ներկապնակով փոփոխությունները չեն նշանակում, որ կուսակցությունը մասնատման է գնում կամ կուսակցության մեջ կարող են արմատական ուղղություններ առաջանալ: Այս մասին սեպտեմբերի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ Արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ կառավարության կազմի փոփոխությունը չի նշանակում քաղաքական հայացքների փոփոխություն: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծ թիմ է՝ երկարատեւ պատմությամբ, որը սերում է Խորհրդային Միության տարիների այլախոհական շարժումից:

Մենք օբյեկտիվորեն ընդարձակ ներկապնակ ունենք, եւ հենց դրա շրջանակում պետք է փոփոխություններ կատարվեն: Այդ փոփոխությունները չեն նշանակում, որ ՀՀԿ-ն մասնատման է գնում կամ կուսակցության մեջ կարող են արմատական ուղղություններ առաջանալ»,- ընդգծել է Արտակ Զաքարյանը:

ՀՀԿ ներսում կուսակցական ժողովրդավարությունը, ըստ նրա, պահպանվում է, տարբեր կարծիքները ողջունելի են: «Սակայն քաղաքական որոշումները մենք պարտավոր ենք կատարել: Այս տեսակետից Հանրապետական կուսակցությանը ոչ մի ներքին ըմբոստություն չի սպառնում»,- ամփոփել է Արտակ Զաքարյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել (թարմացվող, ֆոտո)
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
Ամենաշատ