News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Գյումրիում այսօր քարոզարշավի վերջին օրն է: Հոկտեմբերի 2-ին գյումրեցիները կընտրեն ավագանի, իսկ ամենաշատ ձայն ստացած քաղաքական ուժի ցուցակը գլխավորող թեկնածուն կդառնա քաղաքապետ:

NEWS.am-ի թղթակիցը թեկնածուների հետ ամփոփել է ընթացող քարոզարշավը, զրուցել խախտումների եւ իրենց շանսերի մասին:

Ըստ ՀՅԴ-ական Աշոտ Կուրղինյանի՝ փոքրիկ միջադեպերի կամ լուրերի մասին իրենք լսել են, սակայն դրանց այնքան կարեւորություն չեն տվել, որ արձանագրեն:

«Մեզ միակ անհանգստացնող կամ տխրեցնող փաստն այն էր, որ դժբախտություն տեղի ունեցավ Վարդեւան Գրիգորյանի ընտանիքում: Վարկածներ չենք ուզում առաջ քաշել, ցավոք սրտի, դա եղավ նախընտրական շրջանում եւ թեկնածուներից մեկի ընտանիքում»,- ասաց Աշոտ Կուրղինյանը:

Ինչ վերաբերում է Գյումրիի եւ գյումրեցիների խնդիրներին, Կուրղինյանը նշեց, որ հանդիպումների ընթացքում բնակիչները դժգոհել են արտագաղթից, կենցաղային պայմաններից, միջավայրից: Նրա կարծիքով, ամենամեծ անհանգստությունը մարդկանց մոտ արձանագրվող անտարբերությունն է բոլորի նկատմամբ, ավելին վստահությունը կորցրած խավ կա ընտրական գործընթացների վերաբերյալ: Թեկնածուն հույս ունի, որ իրենք կկարողանան վերադարձնել այդ վստահությունը:

Արմեն Բադալյանը, որը գլխավորում է նորաստեղծ «Ալյանս» կուսակցության ցուցակը, համոզված է՝ եթե քաղաքացին իրենց ներկայացրած պայմանագիրը կարդա, ձայնն անպայման հենց իրենց է տալու:

«Մենք հրապարակային պայմանագիր ենք առաջարկում, նման բան երբեք չի եղել: Մենք հարցին ավելի լուրջ ենք մոտենում, որովհետեւ եթե այսօր արմատական փոփոխությունների մեկնարկ չտրվի, մենք հայրենիք ենք կորցնում: Մենք մեր շանսերը բարձր ենք գնահատում, քանի որ ընտրություններն էլ լրիվ այլ կերպարանք ունեն իրենց ձեւաչափով, ապա կուսակցությունը, ավագանու մեծ խմբակցություն ունենալով, կարող է իր ծրագրերն իրականացնել այդ չափով: Ավելի շատ եղավ, ավելի ընդգրկուն, մեր խնդիրներն առավել հեշտությամբ կկարողանանք առաջ քաշել»,- ասաց Արմեն Բադալյանը:

Գյումրիում հաղթելու համար պայքարում է նաեւ վերջերս ստեղծված «Համախմբում» կուսակցությունը, որը նախագահը նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն է: «Համախմբման» ցուցակն այստեղ գլխավորում է Հովհաննես Ասոյանը: Մեզ հետ զրույցում թեկնածուն նշեց, որ գյումրեցին «Համախմբմանը» պետք է ձայն տա, քանի որ իրենք «ոչ» են ասում դրածո քաղաքապետին, ընտրակեղծիքներին. «Ինձ համար Գյումրիի հիմնախնդիրներից հիմնախնդիրը գործազրկությունն է: Մենք ծրագրեր ունենք, վերլուծություններ, որոնց իրականացման ճանապարհներն ունենք, անձինք կան, որոնք կարող են դրանք կյանքի կոչել, դրա համար էլ մենք դուրս ենք եկել պայքարի: Սակայն առանց իշխանափոխության, համակարգը փոխելու՝ ոչինչ հնարավոր չէ անել: Մասնակի, փոքր լուծումներ կարելի է տալ, սակայն հիմնախնդիրների լուծում չէ: Մեր հիմնախնդիրն իշախանափոխությունն է, որից հետո կստեղծվի նորմալ հարաբերություններ, պայմաններ օտարերկրյա ներդրողների համար, որոնք վստահություն կունենան ձեւավորված իշխանությունների նկատմամբ: Մեծ ներդրումների շնորհիվ է հնարավոր Գյումրիում լուծել հիմնախնդիրները»: 

Ժողովուրդ է էլի, ոնց կընտրի, եսիմ. Սամվել Բալասանյանն իր հաղթանակին չի հավատո՞ւմ

Կեղտոտ քայլեր եղել են մեր նկատմամբ, բայց շան տեղ չենք դրել. Գյումրիում միակ կին թեկնածու

Վարդեւան Գրիգորյանը չի դիտարկվում այլեւս քաղաքական մրցակից. «Գյումրեցու ոգի»-ի թեկնածու

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ