News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Հռոմի պապ Ֆրանցիսկոսին Վրաստան է հրավիրել՝ հրավերքը չհամաձայնեցնելով համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հետ: Այս մասին «Sputnik-Գուզիա»-ին հայտարարել է  Դիղոմիի Սուրբ Մարինա եկեղեցու վանահայր Դավիթ Իսակաձեն:

 

Ներկայումս Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ոչ հեռու, ուր ժամանել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը, տեղի է ունենում բողոքի ակցիա, որին մասնակցում են հոգեւորականության եւ եկեղեցական համայնքների 100-ից ավելի ներկայացուցիչներ:

«Մենք բողոքում ենք Հռոմի պապի Վրաստան այցի դեմ, քանի որ պապիզմը մարդկության համար հոգեւոր մեծ անկում է: Պապիզմը ոչնչացրել է առաքյալների եւ դավանաբանների ուսմունքը, իր ուսմունքով այնպիսի անընդունելի դավանանքներ եւ օրենքներ է ներդրել, որոնք ոչ թե մարդկանց հոգիները փրկում են, այլ կործանում են»,- ասել է հոգեւորականը:

Ինչպես հայտարարում են Վատիկանում, պապը Վրաստան է գնում առաքելական առաքելությամբ, այսինքն՝ նա մեզ մոտ է գալիս ոչ թե քարոզելու այն, ինչ մեզ սովորեցրել է եկեղեցին, այլ Պապի մտքերը քարոզելու, նշել է հոգեւորականը:

«Պապին Վրաստան է հրավիրել նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ դա չհամաձայնեցնելով համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հետ, ինչով նրան անհարմար վիճակի մեջ է դրել»,- ասել է Իսակաձեն: Եթե պատրիարքը չհրավիրեր կաթոլիկ եկեղեցու ղեկավարին, նա չէր գա, ընդգծել է հոգեւորականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ