News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2015 թվականի վերջում Հայաստանի ազգային ժողովի պատգամավորներից 5-ն ընդհանրապես եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե վանյանը:

Նրա խոսքով, այդ պատգամավորներն են. Սպարտակ Մելիքյանը (ՀՀԿ), Շուշան Պետրոսյանը (ՀՀԿ), Ռուբեն Սադոյանը (ՀՀԿ), Վարդան Օսկանյանը (Համախմբում), Արման Սահակյանը (ՀՀԿ):

Վանյանը նկատել է, որ ցավոք, որեւէ իրավական մեծխանիզմ պատգամավորներին չի պարտավորեցնում, որ կպատժվեն, եթե սխալ ու կեղծ տվյալներով հայտարարագիր ներկայացնեն:

Փորձագետ Բաբկեն Թունյանն էլ հավելել է, որ օրինակ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եկամուտ չի հայտարարագրել, բայց իր կինը մոտ 126 մլն դրամ եկամուտ է հայտարարագրել:

Նրա խոսքով, պատգամավորների եկամուտների աղբյուրների մեջ առաջին տեղում փոխառություններից ստացված եկամուտներն են՝ 44,9 տոկոսը: Երկրորդ տեղում շահաբաժիններն են (33,7 տոկոս), նվիրատվությունները (7,02 տոկոս), աշխատավարձը՝ 4,9 տոկոսը:

«2012-2015 թվականների ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավորների դրամական միջոցները նվազել են 65 տոկոսով, «Ժառանգության» պատգամավորներինը նվազել է 56 տոկոսով, ԲՀԿ-ին 42 տոկոսով, ՕԵԿ-ինը աճել է 116,2 տոկոսով: Անցած 4 տարիների ընթացքում ամենաշատը աճել է Աշոտ Արսենյանի միջոցները՝ 2,7 մլն դոլարով»,-ընդգծեց փորձագետը:

Տպել
Ամենաշատ