News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պեկինը Վաշինգտոնին եւ Սեուլին կոչ է անում կանգնեցնել  THAAD ՀՀՊ-ի տեղակայման գործընթացը:

Չինաստանն ԱՄՆ-ին եւ Հարավային Կորեային  վճռականորեն կոչ է անում լրջորեն վերաբերվել տարածաշրջանի երկրների անհանգստությանը ԿՀ-ի տարածքում ամերիկյան THAAD ՀՀՊ-ի տեղակայման կապակցությամբ եւ անմիջապես կանգնեցնել դրա տեղակայման գործընթացը:  Այդ մասին հայտնել է ԿԺՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացնում է Սինհուան: 

Գեն Շուանը նշել է, որ չինական կողմը բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը THAAD ՀՀՊ-ի վերաբերյալ: ԿՀ-ում ԱՄՆ-ի THAAD ՀՀՊ-ի տեղակայումը թույլ չի տա լուծել անվտանգության ոլորտի հարցերը, որոնք համապատասխան կողմերի անհանգստությունն են առաջացնում, չի օգնի հասնել  Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը եւ թերակղզում  խաղաղության եւ կայունության պահպանմանը: Ընդհակառակը, դա լուրջ վնաս կհասցնի Չինաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների շահերին ռազմավարական անվտանգության ոլորտում եւ կխախտի տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռությունը:   «Մենք վճռականորեն դեմ ենք հանդես գալիս դրան», - հայտնել է դիվանագետը` հավելելով, որ Չինաստանը անհրաժեշտ միջոցներ ձեռք կառնի պաշտպանելու  անվտանգության իր ազգային շահերը եւ տարածաշրջանային  ռազմավարական հավասարակշռությունը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ