News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարությունը ՌԴ-ի դեսպան Ալեքսանդր Շուլգինին նախարարություն է կանչել Մալայզիական Բոինգի աղետի գործով միջազգային հետաքննության հասցեին ռուսաստանյան իշխանությունների քննադատության պատճառով, հայտնում է DW-ն:  

Երկրի արտգործնախարար Բերտ Կունդերսը հայտնել է, որ Ռուսաստանի արձագանքը կասկածի տակ է դնում հետաքննությունն իրականացրած փորձագետների պրոֆեսիոնալիզմը եւ անկախությունը: Արտաքին գերատեսչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ռուսաստանի դեսպանին հասկացրել են քննադատության անհիմն լինելը:   

Միջազգային քննչական խմբի տվյալների համաձայն  (Joint investigation team), «Մալայզիական ավիաուղիների» «Բոինգը», որը  2014 թվականի հուլիսի 17-ին MH17 չվերթով Ամստերդամից Կուալա Լումպուր էր թռչում, երկրից խոցվել է ռուսաստանյան  «Բուկ» համալիրի հրթիռով, որը վերահսկվել է  «ռուսաստանամետ անջատողականների» կողմից: Ինքնաթիռում գտնվող բոլոր 298 ուղեւորները եւ անձնակազմի անդամները զոհվել են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ