News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում 2015թ. փետրվարի 6-ին նռնակ պայթեցնելու մեջ մեղադրվող 52-ամյա Մելիք Գալստյանը հարկադիր բուժման է ուղարկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:

Դատարանը ապացուցված է համարել, որ նա նռնակը նետել է՝ գտնվելով անմեղսունակության վիճակում եւ ազատել է նրան քրեական պատասխանատվությունից եւ պատժից՝ կիրառելով բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` նրան տեղավորելով հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում:

Հիշեցնենք, որ 2015թ. փետրվարի 6-ին Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի  բնակարաններից մեկում Մելիք Գալստյանը նռնակ էր պայթեցրել, ինչի հետեւանքով նրա կինը` Անահիտ Խաչատրյանը, եւ կնոջ քրոջ թոռը` 4-ամյա Ելենան, որը այդ պահին գտնվել էր Անահիտի խնամքի տակ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Երեխային վիրահատել էին, հեռացրել ձախ ոտքի թաթը:

Մելիք Գալստյանը կլաանավորվել էր, ինքնախոստովանական ցուցմունք տվել եւ ասել, որ խանդի հողի վրա է արել այդ ամենը:

Նա մեղադրվում էր ՔՕ 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանության փորձ), եւ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի զենք զինամթերք պահել), գործով առաջին դատական նիստն այսօր էր, որը հետաձգվեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ