News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիային իբրեւ պարտադրված Լոզանի 1923 թ. խաղաղության պայմանագրի մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն առաջացրել է ընդդիմության բացասական արձագանքը: Ընդդիմադիր Ժողովրդական- հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Կիլիչդարօղլուն այն անընդունելի է անվանել, իսկ փորձագետները խորհուրդ են տվել Էրդողանին ծանոթանալ պայմանագրի պատմությանը, որի հիման վրա ձեւավորվել է ժամանակակից Թուրքիան:

«Լոզանում ստորագրված պայմանագիրը նշանավորեց Թուրքիայի ազգային – ազատագրական պատերազմի ավարտը: Նույնիսկ այն ժամանակվա թշնամական տերությունների ղեկավարները չէին կարող ենթադրել, որ կարելի է նվաստացնել այն պայմանագիրը, որը ստեղծել է մեր պետությունը, որպես անկախ պետություն» - գրել է ԺՀԿ առաջնորդը իր Թվիթերյան էջում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Դա սխալ ու անընդունելի հայտարարություն է, որը լիովին համապատասխանում է Էրդողանի ոգուն, որն առայսօր չի յուրացրել ժողովրդավարության ու լաիցիզմի (պետության աշխարհիկ կառուցվածքի) գինը»,- ասել է թուրք հանրապետականների առաջնորդը:

Հայտնի պատմաբան գրող Սինան Մեյդանն էլ Էրդողանի հայտարարությունն անվանել է իրականությունից կտրված: «Այդ հայտարարությունը կտրված է պատմական իրողություններից ու պատմական սուտ է: Լոզանի պայմանագրի շուրջ բանավիճելը հավասարազոր է Թուրքական հանրապետության գոյությունը քննարկելուն... 1923-ի պայմաններում Լոզանի պայմանագրից լավ պայմանագիր ստորագրել հնարավոր չէր»,- շեշտել է նա:

Պատմաբանի կարծիքով Էրդողանի այդ եւ մյուս նմանատիպ հայտարարությունները մեկ նպատակ են հետապնդում՝ «ոչնչացնել Թուրքական հանրապետությունը ու դրա փոխարեն վերստեղծել Օսմանյան կայսրությունը»: Մեյդանը հավելել է, որ այդ միտումն ավելի է արագացել հուլիսի 15-ի իրադարձություններից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ