News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2002 թ-ից Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Հայաստան) կողմից Հայաստանում իրականացնվող Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագրի շնորհիվ կենդանին ոչ միայն վերադարձել է Հայաստան, այլ նաև գրանցել աճի դրական միտում:

WWF-Հայաստանի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ներկայումս (WWF-Հայաստան) այդ ծրագրի շրջանակներում սկսում է «Ընձառյուծի խնամակալների ցանց» նախագիծը: Այն նպատակ ունի միավորել հասարակությանը, միջազգային կառույցներին, մասնավոր և պետական հատվածին՝ հզորացնելու ընձառյուծի և նրա որս հանդիսացող տեսակների (բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, այծյամ և այլն) պահպանության մեխանիզմները:

Արդեն իսկ ընձառյուծի ապրելավայրերի հարակից համայնքներից ընտրվել են բնասերներ, որոնք ընձառյուծի ապրելավայր հանդիսացող տարածքներում իրականացնելու են ինտենսիվ մշտադիտարկումներ ու դաշտային հետազոտություններ՝ կենդանիների պահպանության մակարդակը բարձրացնելու համար: Խնամակալների համար կազմակերպվել են ուսուցողական տեսական և գործնական դասընթացներ, ինչպես նաև տրամադրվել են դաշտային հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումներ:

Մեկնարկել են նաև կրթական միջոցառումներ, որոնք նպատակ ունեն հանրությանը ներկայացնել ընձառյուծի նշանակությունը Հայաստանի վայրի բնության համար, ինչպես նաև նրա վտանգման հիմնական գործոնները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ