News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2013թ. հունվարի 2-ին մահացած 2-ամյա Լիա Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել, պաշտպանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դատապարտված բժշկուհիներից մեկի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:

Նշենք, որ 2015թ. հունիսի 15-ին գործով ամբաստանյալ բժշկուհի Լիլիթ Վարդանյանին առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 2, իսկ բուժքույր Զարինե Այվազյանին՝ 2,5 տարվա ազատարկման, սակայն համաներմամբ ազատ արձակել:

Տուժող եւ պատասխանող կողմերը վերաքննիչ բողոք էին ներկայացրել: տուժող կողմը պահանջում էր համաներմամբ պատժից ազատված մանկաբույժ Լիլիթ Վարդանյանին ազատազրկել 3, Զարինե Այվազյանին՝ 3 տարի 6 ամսից ժամկետով՝ համապատասխանաբար 2 եւ 2,5 տարվա փոխարեն: Նրանք պահանջում էին նաեւ մանկաբույժներին զրկել որոշակի գործունեւությամբ զբաղվելու իրավունքից` համապատասխանաբար 2 և 3 տարով:

Միաժամանակ, «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժների պաշտպանները պահանջում էին նրանց արդարացնել:

Վերաքննիչ դատարանը մերժել էր հայցերը:

Հիշեցնենք, որ 2 տարեկան Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 2012թ. դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է, եւ աղջնակը մահացել է: «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ՝ 28-ամյա Լիլիթ Վարդանյանին եւ Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ