News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վանաձորում այսօր քարոզարշավի վերջին օրն է: Հոկտեմբերի 2-ին վանաձորցիները կընտրեն ավագանի, իսկ ամենաշատ ձայն ստացած քաղաքական ուժի ցուցակը գլխավորող թեկնածուն կդառնա քաղաքապետ:

NEWS.am-ի թղթակիցը թեկնածուների հետ ամփոփել է ընթացող քարոզարշավը, զրուցել խախտումների եւ իրենց շանսերի մասին: Նշենք, որ ութ կուսակցություն է առաջադրվել ընտրություններում:

ՀԱԿ-ի` Վանաձորի քաղաքապետի թեկնածու, «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանի խոսքով՝ իր նախընտրական շտաբն արձանագրել է, որ կան կուսակցություններ, որոնք գումարի առումով հատել են թույլատրելի շեմը:

«Խոսքը հիմնականում «Հանրապետականի» մասին է: Մենք այժմ ուսումնասիրում ենք, որից հետո համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- ասաց Ռուբեն Ոսկանյանը:

ՀԱԿ-ի թեկնածուի խոսքով, իրենք ունեն բոլոր հնարավորությունները հաջողության հասնելու համար, ավելին, իրենք նոր չեն քաղաքականության մեջ, անընդհատ պայքար են մղում իշխանությունների դեմ: Անդրադառնալով տեսակետին, թե իշխանություն- ընդդիմություն պայքար չէ, այլ ընդդիմություն- ընդդիմություն, Ռուբեն Ոսկանյանը պատասխանեց. «Մենք մինչեւ ընտրություններ քայլեր արել ենք, որ հզոր թիմ ստեղծենք ընդդիմադիր դաշտում, հայտարարությամբ էլ ենք հանդես եկել, որ պատրաստ ենք ավագանու ընտրություններում հաջողություն ունենալու դեպքում ձայն չտալ իշխող կուսակցությանը: Եթե իշխող կուսակցությունը ՀՅԴ-ի հետ չի ապահովի 50+1 ձայն, ընդդիմադիր ուժերն էլ համագործակցեն, կարող են քաղաքում ունենալ քաղաքապետի իրենց թեկնածուն»:

Նշենք, որ ՀԱԿ-ը փորձել էր մինչեւ թեկնածուների գրանցումը ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» հետ համագործակցել: «Ժառանգությունը» բոյկոտել է ընտրությունները, իսկ ԲՀԿ-ն էլ մերժել էր ՀԱԿ-ի առաջարկը:

Ի դեպ, Վանաձորում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորում է բժշկուհի Այծեմնիկ Օհանյանը: Նախընտրական շտաբի ղեկավար Հրանտ Մարգարյանի համոզմամբ, իրենք ունեն բոլոր շանսերը հաղթանակի հասնելու համար:

«Քարոզարշավը նորմալ է անցել, արդյունքները հոկտեմբերի 3-ին պարզ կլինեն, չեմ ուզում անհամեստություն անել եւ թվեր հրապարակել: ԲՀԿ-ն իր ուրույն դերն ունի Վանաձորի քաղաքական կյանքում: Առաջադրված թեկնածուների թիվն էլ մեծ է, բայց ցուցանիշը նորմալ կլինի, կարծում եմ»,- ասաց Հրանտ Մարգարյանը:

Վանաձորում ընտրություններին մասնակցում է նաեւ «Համախմբում» կուսակցությունը, որի նախագահը նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն է: Այս կուսակցության ցուցակը գլխավորում է Վահան Ղույումչյանը: «Համախմբման» փոխնախագահ Ստեփան Մարգարյանի խոսքով, իրեն ընտրել են բակային հանդիպումների ձեւաչափը, մեկ անգամ նաեւ մեծ հանրահավաք են հրավիրել:

«Այս ընտրությունների առանձնահատկություններն են. շատ դժգոհ է, հիասթափված է ժողովուրդը, մեծ թշվառության մեջ է, քաղաքում փողոցներ չկան, որ մի քիչ կարգին վիճակում լինեն, շենքեր կան, որտեղ այնքան մարդիկ չեն ապրել, որ պատուհաններն են նույնիսկ հանված: Կենտրոնական մեծ շենքերում 10-ից ավելի բնակարան կա, սակայն 3-4 ընտանիք է ապրում: Երկրորդ, 2015թ. հունվարի 1-ի դրությամբ, Վանաձորում հաշվառված էր 83 հազարից մի քիչ ավելի բնակչություն, իսկ այս ընտրություններում ընտրողների ցուցակներում առկա է 96 հազար մարդ, ավելի արտառոց բան հնարավոր չէ գտնել ցուցակներում»,- նշեց Ստեփան Մարգարյանը:

Ըստ «Համախմբման» կուսակցության փոխնախագահի՝ իրենք ներկայացրել են այնպիսի ծրագիր, որը հենց Վանաձորի ու վանաձորցիների մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ