News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավելի քան 1 տարի առաջ Շվեյցարիայի Սանկտ Գալլեն քաղաքից փախած կատվին գտել են Գերմանիայից 600 կմ հեռավորության վրա, հայտնում է The Local-ը:

15-ամյա խուլ կատուն՝ Սիսին, կորել էր 2015-ի օգոստոսին: Նրա տերերը մինչեւ ձմեռ փնտրել էին կատվին, ինչից հետո կորցրել էին հույսը:

Կատվի տիրուհին ապշել էր, երբ իմացել էր, որ կատվին գտել են Գերմանիայում: Նրան գտել էր Բոննի բնակիչը քաղաքի կենտրոնում: Սիսին շատ նիհար տեսք է ունեցել:

Կատվի ինքնությունը պարզել էին միկրոկրիչի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ