News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի Կենտրոնական բանկը ստիպված է լինելու մի փոքր նվազեցնել 2016-ի տնտեսական աճի կանխատեսումը: Այս մասին սեպտեմբերի 30-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը:

Երկրորդ եռամսյակում ԿԲ-ն տարեկան կանխատեսումը սահմանել էր 3.2 տոկոս, երրորդ եռամսյակում՝ 3.1 տոկոս: Հաշվի առնելով հուլիսին եւ օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը՝ ամենայն հավանականությամբ, կանխատեսումները կնվազեն:

ԿԲ-ն հաջորդ կանխատեսումը կներկայացնի նոյեմբերի կեսին: Կառավարությունն ակնկալում է 2.4 տոկոս աճ, սակայն ԿԲ-ն կներկայացնի իր կանխատեսումը, նշել է Գրիգորյանը:

«Սակայն որոշ վստահությամբ կարող եմ ասել, որ կանխատեսումը նախկինից ցածր կլինի»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում նախորդ տարվա հուլիսի հետ համեմատած՝ 2016-ի հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը -4.3 տոկոս է կազմել: Օգոստոսի ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  հետ համեմատած, կազմում է -0.5 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ