News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Շների մոտ «հաղորդակցման» գեն են հայտնաբերել, որն օգնում է նրանց շփում հաստատել տերերի հետ: Այդ բացահայտումը հնարավորություն է տալիս տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց բուժման օրիգինալ միջոց գտնել, հայտնում է Planet-today-ը:

Շվեդ մասնագետները փորձեր են անցկացրել շների մի քանի ցեղատեսակների վրա: Նրանք բոլորը դաստիարակության տարբեր պայմաններ են ունեցել, սակայն նրանցից յուրաքանչյուրը կանոնավոր շփվել է մարդկանց հետ:

Փորձի ժամանակ շները պետք է դժվարամատչելի տեղերից ուտելիք հայթայթեին:

Պարզվել է, որ շունը փորձում է այդ գործընթացին հաղորդակից դարձնել նաեւ մարդուն, երբ հասկանում է, որ ինքնուրույն չի կարող կատարել առաջադրանքը:

Գիտնականները պարզել են, որ շունն ունի 5 գեն, որոնք պատասխանատու են շփվելու եւ մարդկանց հետ կապվելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ