News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է ներողություն խնդրել 2014-ին Ուկրաինայի արեւելքում Boeing 777 օդանավի խոցման համար: Համապատասխան հայտարարությունը նա արել է BBC-ի հաղորդավար Սթիվեն Սաքուրի հետ զրույցում:

Լրագրողը հետաքրքրվել է, թե մտադիր չէ արդյոք Լավրովը ներողություն խնդրել միջազգային քննչական խմբի հայտարարությունից հետո: «Ներողություն խնդրել ինչի՞ համար»,- հարցրել է Լավրովը եւ պարզաբանել, որ Մոսկվան կսպասի վերջնական արդյունքների հրապարակմանը, քանի որ փորձագետները դեռեւս չեն կարող անգամ տալ կասկածյալների անունները:

Հիշեցնենք, որ Դոնեցկում Boeing 777 ինքնաթիռի անկումը հետաքննող միջազգային խումբը սեպտեմբերի 28-ին հայտնել էր, որ ինքնաթիռը խոցվել է զենիթա-հրթիռային «Բուկ» համալիրով, որը Ուկրաինա էր եկել Ռուսաստանի տարածքից եւ 2014 թվականի հուլիսի 18-ի առավոտյան վերադարձել ՌԴ:

«Մալայզիական ավիաուղիների» Boeing 777-ը,  որը МН17 չվերթով Ամստերդամից Կուալա Լամպուր էր թռչում, Դոնեցկի մարզում վթարի էր ենթարկվել 2014 թվականի հուլիսի  17-ին:  Զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր  298 ուղեւորները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ