News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Լեհ հետազոտողների խումբը Չեխիայի Գրանիցե քաղաքի մոտակայքում հայտնաբերել է աշխարհի ամենախորը ստորջրյա քարանձավը, հայտնում է Associated Press-ը:

Հետազոտող Քշիշտոֆ Ստարնավսկին պատմել է, որ իրեն զգում է ինչպես «20-րդ դարի Կոլումբոսը»:

Ստարնավսկին քարանձավի ուսումնասիրությունը սկսել էր 1998-ին: Նա սուզվում էր 200 մ խորության վրա գտնվող նեղ անցքը: Դրանից հետո նա քարանձավը սկսել էր ուսումնասիրել ռոբոտի միջոցով:

Հետազոտողը նշում է, որ քարանձավներում դայվինգը բարդ խնդիր է, քանի որ ջուրը  կեղտոտ է եւ սառը ( 7 աստիճան), ինչպես նաեւ այն հանքային տարրեր է պարունակում, որը վնասում է սարքավորումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ