News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը շարունակում է մնալ ամենաթանկ ավիատոմսեր ձեռք բերող գերատեսչությունը: Օրինակ, ՊՆ-ն սեպտեմբերի 11-16-ը Երեւան-Վիլնյուս-Երեւան չվերթի համար ձեռք է բերել 4 ավիատոմս, հատը՝ 517 հազար դրամով:

Մինչդեռ եթե նույն ուղղությամբ այսօր որեւէ ավիաընկերությունից փորձես տոմս ձեռք բերել, ասենք՝ հոկտեմբերի 1-6-ի համար, այն կարժենա 194-215 հազար դրամ՝ մոտ 2,5 անգամ էժան: Նույն օրերին ՊՆ-ն Երեւան-Բրյուսել-Երեւան չվերթի 3 տոմս է ձեռք բերել, յուրաքանչյուրը՝ 478 հազար դրամ արժեքով: Այսօր շուկայից կարելի է այդ չվերթի տոմսը ձեռք բերել 175-220 հազար դրամով: Կամ Երեւան-Լոնդոն-Երեւան չվերթի տոմսը գնել է 523 000 դրամով: Այն հնարավոր է գնել 216-240 հազար դրամով:

Ընդ որում, նշված է, որ ՊՆ-ն էկոնոմ դասի տոմսեր է գնել, բայց դրանք ունեն բիզնես կամ առաջին դասի արժեք:
Պարզվեց, որ ՊՆ պաշտոնյաները պետության հաշվին գերադասում են օգտվել եվրոպական թանկարժեք եւ ոչ թե ուկրաինական կամ ռուսական անհամեմատ մատչելի ավիաընկերություններից:

Բացի այդ, չի բացառվում, որ գնվում են առաջնակարգ դասերի տոմսեր, բայց փաստաթղթերում նշվում է էկոնոմ դաս: Գուցե ՊՆ պաշտոնյաները ավիաընկերությունների հետ միասին «պրիմիտիվ գողությո՞ւն» են կատարում բյուջեից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ