News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն ԿԺԴՀ զինծառայողներին ու բնակիչներին բացահայտ կոչ է արել երկրից Հարավ փախչել՝ հոկտեմբերի մեկին ելույթ ունենալով հարավկորեական զինված ուժերի 68-րդ տարեդարձի կապակցությամբ հանդիսավոր հավաքի ժամանակ։

«Մենք ճանապարհ ենք բացում, որպեսզի Հյուսիսային Կորեայի բնակիչները գտնեն իրենց երազանքները ու իրենց ճակատագիրը։Մենք ուզում ենք, որ դուք ցանկացած պահի անարգել գաք Կորեայի հանրապետություն»,- ասել է Պակ Կին Խեն, դիմելով ԿԺԴՀ բնակիչներին;

Միաժամանակ նա քննադատել է Փհենյանի իշխանություններին ու սպառնացել դիմադրություն ցուցաբերել ԿԺԴՀ կողմից ցանկացած «սադրանքների»։

«Հյուսիսային Կորեայի իշխանությունները սպառնում են նույնիսկ ատոմային ռումբ կիրառել մեր քաղաքացիների դեմ ու մտադիր չեն հրաժարվել նոր միջուկային փորձարկումներից ու հրթիռային սադրանքներից»,- ասել է Պակ Կին Խեն։

«Եթե Հյուսիսային Կորեան սադրանքի դիմի, անհրաժեշտ է արագ ու հստակ արձագանքել ու ցույց տալ, թե ինչ գին է պետք վճարեն սադրանքի դիմաց»,- շեշտել է Հարավային Կորեայի նախագահը։

Միաժամանակ Պակ Կին Խեն կոչ է արել թույլ չտալ հարավկորեական հասարակության ներքին պառակտումը, որը նա գնահատել է «ավելի սարսափելի, քան Հյուսիսային Կորեայի միջուկային զենքը»։

Սեպտեմբերի սկզբին ԿԺԴՀ-ն միջուկային փորձարկումներ է արել, որոնք ամենախոշորն են համարվում երկրի պատմության մեջ։

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ