News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի նախկին ղեկավար Շիմոն Պերեսի հուղարկավորությունից վերադառնալիս ստիպված է եղել սպասել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, որը չէր շտապում բարձրանալ նախագահական օդանավ: Տեսանյութը համացանցում տեղադրել է սոցիոլոգ Մեթյու Մաքդերմոթը:

Կադրում երեւում է, թե ինչպես է Օբաման Քլինթոնին ձեռքով կանչում բարձրանալ օդանավ եւ ասում՝ գնացինք: Տեսնելով, որ նախկին նախագահը չի արձագանքում, Օբաման դուրս է գալիս օդանավից եւ բացականչում. «Բի՛լ, գնանք, ես քեզ տուն կհասցնեմ»:

Սակայն դրանից հետո էլ Օբաման ստիպված էր սպասել, մինչեւ Քլինթոնը առանց շտապելու կբարձրանա օդանավ:

Հիշեցնենք, որ Շիմոն Պերեսին հուղարկավորել էին Երուսաղեմում սեպտեմբերի 30-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ