News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վրաստանում ակտիվացել են թուրքական «գորշ գայլերը»: Այս մասին գրում է Akhaltskha.net-ը:

Կայքի փոխանցմամբ, համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ ներկայացվում է վրաց-թուրքական սահմանային Սարփի գյուղում տիրող իրավիճակը: Տեսանյութում թուրքական «Գորշ գայլեր»-ը թուրքական ազգային երգ են ներկայացնում, որտեղ ի թիվս այլոց հնչում է «թուրքական հող թուրք ժողովրդի համար» կոչը: Նրանք նշում են, որ «Սարփին Թուրքիա է, թուրքական հող»:

Աջարիայի Խելվաչաուրիի շրջանում Վրաստանի եւ Թուրքիայի սահմանին տեղակայված Սարփին երկու երկրները կապող Սեւծովյան հիմնական անցակետն է։ Այս շրջանի բնակչության մեծ մասը ազգությամբ լազ են:

Վրացական «Mediacity» պարբերականը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ «Գորշ գայլեր» ընդգրկված է աշխարհի ահաբեկչական կազմակերպությունների շարքում: Երբ նախորդ դարի 80-ականներին «Գորշ գայլեր» ծայրահեղական խմաբվորումը թափ էր հավաքում, հենց նրանց կողմից սպանվեց վրաց հայրենասեր Ախմեդ Մելաշվիլիին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ