News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գերմանացի քաղաքական գործիչները պատրաստվում են Դոնալդ Թրամփի հնարավոր նախագահությանը եւ գաղտնի հանդիպումներ են ունենում նրա նաընտրական շտաբի ներկայացուցիչների հետ, հայտնում է Spiegel-ը:

«Թրամփի հաղթանակի դեպքում Գերմանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ ապագա հարաբերություններից մտահոգված Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները բանակցություններ են վարում նրա խորհրդականների հետ: Պարզ է, որ եթե հանրապետականը հաղթի, Բեռլինի վրա դա կարող է թանկ նստել»,- գրում է թերթը:

Գերմանիայի ԱԳՆ-ը եւ կառավարության անդամները Վաշինգթոնում փորձում են կապեր հաստատել հանրապետականների նախընտրական շտաբի հետ, ընդ որում, եթե Հիլարի Քլինթոնի օգնականների հետ նրանք բացահայտ են հանդիպում, ապա Թրամփի մարդկանց նրանք փորձում են մոտենալ ոչ այդքան ակնհայտ:

Spiegel-ը նշում է, որ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը իրեն ոչ բնորոշ ձեւով Թրամփին անվանել էր ատելության քարոզիչ:

Գերմանացիները մտահոգված են մի շարք հարցերի պատճառով: Թրամփի պլանների մասին հստակ տեղեկություններ ստանալու հիմնական պատճառը այն վախն է, որ ապագա նախագահը կարող է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ լուծարել տրանսատլանտյան դաշինքը, գրում է թերթը:

Բեռլինում  կարծում են, որ Թրամփը հաղթելու դեպքում կհրաժարվի որոշ առավել արմատական հայտարարություններից, սակայն ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը վերաբաշխելու հարցը հաստատ կբարձրացվի, եւ Բեռլինը ստիպված է լինելու փող ծախսել:

Գերմանացիները նաեւ վախենում են իրենց բիզնեսի համար: Ակնկալվում է, որ Թրամփի նախագահության դեպքում ԱՄՆ ՀՆԱ-ն կնվազի, ինչը կարող է անդրադառնալ գերմանացի արտահանողների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ