News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դարեմի համալսարանի աշխատակիցները 134 երկրներում 18000 մարդկանց շրջանում հարցում են անցկացրել եւ պարզել, որ հարցվածների 68 տոկոսը հանգստի կարիք ունի: Եվս 32 տոկոսը նշել է, որ իրենց ավելի շատ հանգիստ է անհրաժեշտ, քան միջին վիճակագրական մարդուն, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:

Հարցվածների միայն 10 տոկոսն է նշել, որ իրենք ավելի քիչ հանգստի կարիք ունեն:

Հարցումը ցույց է տվել, որ հանգիստն ու սուբյեկտիվ բարեկեցության մակարդակը սերտորեն փոխկապակցված են: Միջինում ամենից քիչ հանգստանում են բարձր եկամուտ ունեցող երիտասարդ մարդիկ: Հանգստի պակասից բողոքել են նաեւ երեխաների խնամող մարդիկ եւ փոփոխական գրաֆիկով աշխատողները:

Գիտնականները շեշտում են, որ հանգիստը միայն քունը չէ: Հանգիստն ունի ֆիզիկական, հոգեբանական եւ հոգեւոր բաղադրիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ