News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի  նահանգապետ Ջերրի Բրաունը օրենքներ է ստորագրել, որոնք ընդլայնում են «բռնաբարություն» հասկացությունը եւ նախատեսում են պարտադիր ազատազրկում առանց պայմանական-վաղաժամ ազատման իրավունքի, հայտնում է Los Angeles Times-ը:

Օրինագիծը ներկայացվել էր իշխանություններին 21-ամյա ուսանող Սթենֆորդ Թյորների աղմկահարույց գործի ֆոնին: Նա մեղավոր էր ճանաչվել անգիտակից վիճակում գտնվող աղջկա բռնաբարության մեջ եւ դատապարտվել ընդամենը 6 ամսվա ազատազրկման: Երեք ամիս անց նրան ազատել էին լավ վարքի համար:

Նոր օրենքը թույլ չի տա բռնաբարության համար դատապարտվածներին պայմանական-վաղաժամ ազատել, եթե զոհերը եղել են անգիտակից կամ ինտոքսիկացիայի վիճակում:

Բացի այդ, ընդլայնվել է«բռնաբարություն» հասկացությունը: Այսուհետ նման հանցանք է համարվում նաեւ կողմերից մեկի անհամաձայնության դեպքում սեռական բնույթի ոտնձգության ցանկացած ձեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ