News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը դուրս է գրվել Մոսկվայի կենտրոնական կլինիկական հոսպիտալից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատան մամուլի խոսնակ Գուլբարիչ Բայըմբեթովային:

«Նախագահի բուժումն ավարտվել է: Նրա վիճակը լավ է, հետազոտության արդյունքները՝ նույնպես: Նա դուրս է գրվել»,- ասել են դեսպանատնից:

Այս պահին Աթամբաեւը պատրաստվում է մեկնել Ղրղզստան:

Հիշեցնենք, որ Աթամբաեւը Մոսկվա էր ժամանել ռուսական կողմի հրավերով բուժման նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ