News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը պարգեւատրվել է ՀՀ Նախագահի Երախտագիտության մեդալով:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգեւատրվել է «Վան Արդի» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Վարուժան Մուրադյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը  գործարարներին հանձնել է ՀՀ նախագահի մեդալները:

Շնորհակալություն հայտնելով բարձր պատվի եւ պարգեւի համար` Ռոզա Ծառուկյանը նշել է, որ այն խիստ պարտավորեցնող է` հավելելով, որ այն ծրագրերը, որոնք ինքն իրականացնում է, կլինեն շարունակական:

Իր հերթին Վարուժան Մուրադյանն երախտագիտություն է հայտնել իր աշխատանքը բարձր գնահատելու համար եւ վստահեցրել է, որ կշարունակի քայլեր ձեռնարկել մեր երկրում գինեգործության մշակույթի զարգացման եւ գինեգործական ավանդույթների պահպանման ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ