News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրիտանական BBC–ի թղթակից Էնթոնի Զուրկերը ներկայացրել է ծավալուն հոդված Լոս Անջելեսի 200 հազարանոց համայնքի ու մասնավորապես Գլենդեյլի մասին, որտեղ հայերը բնակչության 30 տոկոսն են կազմում։

Հայերը սկսել են Քալիֆորնիա գալ 20-րդ դարի սկզբին ու հիմնականոմ աշխատել են նահանգի կենտրոնական մասում, ոմանք էլ Գլենդեյլում են բնակություն հաստատել։ Ավելի ուշ այստեղ են սկսել գալ նաեւ նրանց հարազատները, այստեղ բացվել է եկեղեցի, հայկական խանութներ։ Այստեղ ապրում են նրանք, ովքեր պատերազմներից ու տնտեսական կոլապսներից են փախել՝ ոմանք եկել են Իրանում հեղափոխությունից հետո, մյուսները Լիբանանում քաղաքացիական պատերազմներից են փախել կամ էլ Խորհրդային միության փլուզումից հետո են այստեղ տեղափոխվել։ Հիմա այստեղ ապրում են նաեւ նրանք, ովքեր Իրաքում ու Սիրիայում սկսված պատերազմներից են փախել։ «Լոս Անջելեսի հայկական համայնքը կարկատաններով ծածկոց է, որը ստեղծված է գաղթելու տարբեր պատճառներով, ազգային տարբեր փորձերով, ասիմիլացման տարբեր փուլերում գտնվող ներգաղթյալներից»,- գրում է հեղինակը։

Նրանցից են նաեւ Քարդաշյանների գերդաստանը, եւ՛ Տիգրան Զաքարյանը, եւ ՛ Քալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը, եւ՛ չինովնիկ Արդի Քասախյանը․ «Նրանց միավորում է Դեր Զորի փորձը։ Հայ ժողովուրդը մինչեւ այսօր գտնվում է այդ իրադարձությունների ստվերում, դա ձեւավորում ու ստեղծում է նրանց քաղաքականությունը, նույնիսկ Գլենդեյլում»,- համարում է Զուրկերը։

Նրանք բոլորը հիշում են Հայոց ցեղասպանության մասին։ «Ինձ համար դա շատ կարեւոր է, քանի որ իմ հոր ընտանիքին սպանել են Ցեղասպանության ժամանակ, ես երբեք չեմ տեսել իմ պապիկին ու տատիկին, հորեղբորս ու մորաքրոջս։ Մենք բոլորս ամերիկացիներ ենք, մենք կանենք ամեն ինչ այս երկրի համար, բայց երբեք չենք մոռանա Ցեղասպանության մասին»,- ասում է Գլենդեյլի բնակիչ Զավան Ղազազյանը։

Ինչպես նշում է հոդվածագիրը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ Վաշինգթոնի դժկամության հետ մեկտեղ տեղի հայերը իրենց ազգության պատճառով նաեւ այլ դժվարությունների են բախվում։ Օրինակ հայ քաղաքական գործիչների համար դժվար է լինում ընտրվել իրենց ազգանվան պատճառով։ Հաճախ նրանց ընդդիմախոսներին աջակցում է այն մասնավոր դպրոցների ասոցացիան, որոնց անդամ դպրոցները Ֆեթուլահ Գյուլենն է հիմնադրել։

Հայերը Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի երթ էին կազմակերպել ու արել ամեն ինչ, որպեսզի ցեղապանության մասին պատմեն դպրոցներում։ Դա չի կարող դուր գալ թուրքական կազմակերպություններին։ Արդի Քասախյանը առաջին անգամ դրան բախվել է համալսարանում։ Քասախյանը ասում է, որ ինքը հերթական անգամ է առերեսվել նրան, որ դեմ է գնացել թուրքական շահերին։ Նահանգի ասամբլեայում ընտրարշավի ժամանակ նրա խոսքով իր ըննդիմախոսները միլիոնավոր դոլարներ են ծախսում։ Մասնավորապես շատ գումար է ծախսվել ֆլայերներ բաժանելու համար, որոնցում խոսվում է ընտրությունների ընթացքում ձայների իբրեւ սխալ հաշվարկի մասին, երբ Քասախյանը Գլենդեյլի կլերկ է ընտրվել։

Նրանց խոսքով Քալիֆորնիան թուրքամետ ուժերի ուշադրության կենտրոնում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ