Ինդոնեզիայում Բարուջարի հրաբխի ժայթքումից հետո առնվազն 13 զբոսաշրջիկ անհետ կորել է, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
«Զբոսաշրջիկներից շատերը տարհանվել են: 13 մարդ դեռ չի վերադարձել»,- հայտնել է փրկարար ծառայության պետ Ագունգ Փրամուջան:
Հրաբուխը ժայթքել էր երեքշաբթի երեկոյան: Դրա հետեւանքով ավելի քան 1.1 հազար մարդ է տարհանվել: