News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շարունակել են քննարկել իրավիճակը Սիրիայում՝ այդ թվում իրավիճակի կարգավորման հնարավորությունները Հալեպի շուրջ, որտեղ հակառակ ռուս-ամերիկյան պայմանավորվածություններին շարունակվում են մարտական գործողությունները»,- ասվում է հաղորդագրության տեքստում։

Գերատեսչության ներկայացուցիչները նաեւ շեշտել են, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

 

՝

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ