Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր` հոկտեմբերի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Զվյագինցեւին:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Բարձր գնահատելով համագործակցության ներկայիս մակարդակը՝ կողմերը նախանշել են դրանք զարգացնելու նոր ուղղություններ:
Ալ.Զվյագինցեւը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով՝ մասնակցելու հոկտեմբերի 19-21-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքներին: