News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի  գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր` հոկտեմբերի 18-ին ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազ Դարիուս Վալիսին:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են հանցավորության դեմ պայքարում դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր՝ կարեւորելով փորձի փոխանակումը:

Երկու երկրների գլխավոր դատախազները մտքեր են փոխանակել դատախազական համակարգերի բարեփոխումների վերաբերյալ:

Լիտվայի գլխավոր դատախազը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու հոկտեմբերի 19-21-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ