News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Մինչեւ այս պահը ես ձեզ կոռեկտ անձնավորություն գիտեի»,- այդ մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ դիմելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին: Վերջինս իր ելույթում օգտագործել էր մի քանի փողոցային արտահայտություն, իսկ ավարտել «չ…խ» հայհոյանքով:

«Ես կարծում եմ, որ ոչ էս ամբիոնին ա սազական, ոչ էլ Ձեզ: Եւ հեռուստադիտողից ամաչեք», - սրտնեղեց Շարմազանովը:

Մի քանի րոպե անց նա ավելացրեց. «Ես ցնցված եմ իմ գործընկերոջ ելույթից: Ուզումեմ մի բան ասել. ինքը իր ելույթով ցույց տվեց, որ ճիշտ է արել, որ դիմում է գրել: Իր տեղը ոչ թե պառլամենտն է, այլ ախոռը»:

Հիշեցնենք, հոկտեմբերի 3-ին Ուրիխանյանը դիմում է ուղարկել ԱԺ նախագահին՝ մանդատից հրաժարվելու մասին:

Տպել
Ամենաշատ