News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Միրեյ Հինթոյանն ու նրա 12-ամյա եղբայր Արմանն իրենց ընտանեկան սուպերմարկետում են եղել, երբ սկսվել է Հալեպի հրթիռակոծումը: Այս ասված է Հալեպում զոհված սիրիահայերի մասին AFP-ի հոդվածում:

Սիրիական լողի աստղ Միրեյը որոշել էր բաց թողնել մարզումն ու մի քիչ աշխատել ընտանեկան խանութում:

«Նրանք գնացին Աստծու մոտ: Գուցե նրա հետ ապրելն ավելի լավ է, քան պատերազմի մեջ»,- ասում է մայրը՝ Բեթթին, դիտելով սեւահեր դստեր մեդալներն ու նրա եւ եղբոր լուսանկարը: Բեթթիի եւ Վիգենի մյուս որդին՝ 19-ամյա Մովսեսը, ողջ է մնացել, բայց ծանր վիրավորվել է:

Միրեյը Սիրիայի չեմպիոնուհի էր, երազում էր դիետոլոգ դառնալ: «Միրեյը սովորաբար ամեն օր ժամը 11-ի սահմաններում լողավազան էր գնում, բայց այդ օրը խանութ եկավ: Ասաց՝ չէր ուզում լողալ: Ես նրան խնդրեցի տուն գնալ, բայց հրաժարվեց»,- պատմում է Բեթթին:

Նա նույնպես պայթյունի պահին խանությում է եղել: Ասում է՝ պայթյունի ուժից ինքն ու երեք երեխաները գետնին են ընկել: Մովսեսը գոռացել է, որ ձեռքը պոկվեց, եւ կինը սկսել է կանչել Միրեյին ու Արմանին՝ մտածելով, որ նրանք նույնպես ողջ են: Բեթթին նույնպես վիրավորվել է եւ չի կարողացել բարձրացնել արնաքամ դստերը:

Միրեյը մեդալներ է նվաճել Սիրիայում եւ Հայաստանում, ինչպես նաեւ Հալեպում մարզել երիտասարդ լողորդներին: Նրա մարզչի խոսքով՝ Միրեյը նպատակասլաց էր եւ մարզումները շարունակում էր նույնիսկ պատերազմը սկսվելուց հետո: «Հենց Միրեյն էր մեզ ուժ տալիս»,- ասում է նրա հայրը՝ Վիգենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ