News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանից ռադիոտեղորոշիչները, որոնք հաջողությամբ շահագործվում են Լիտվայում, ցուցադրվել են Լեհաստանում անցկացված ռազմական արդյունաբերության ցուցահանդեսում: Այցելուների շրջանում հետաքրքրությունը բավական մեծ է եղել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի մարքեթինգի բաժնի ղեկավար Աննա Մակարյանը հույս հայտնեց, որ դրան նաեւ պատվերներ կհետեւեն:

Ինքնագնաց ավտոմատ ռադիոտեղորոշիչները, որոնք մշակել է ինստիտուտը, շատ արագ են բացվում՝ 7 րոպեի ընթացքում, մինչդեռ գնային համարժեքով արտասահմանյան տարբերակները, Մակարյանի հավաստմամբ, դա անում են շուրջ 20 րոպեի ընթացքում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ