News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ–ը պլանավորում է «Մարտական եղբայրություն» մեծամասշտաբ վարժանքներ անցկացնել։

Հայաստանի, Ղազախստանի եւ Ռուսաստանի տարածքում 2017-ի հոկտեմբերին պլանավորվում է անցկացնել ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն» վարժանքները։ Այդ մասին ՏԱՍՍ–ին հայտնել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Այս տարի ՀԱՊԿ տարբեր երկրների տարածքում տարբեր ժամանակ 4 զորավարժություն է ընթացել։ Հաջորդ տարի մենք պլանավորում ենք միավորել վարժանքները եւ դրանք անցկացնել միասնական մտահղացմամբ միաժամանակ ՀԱՊԿ հավաքական բոլոր ուժերի հետ։ Դեռեւս առաջարկվել է «Մարտական եղբայրություն» անվանմումը»,– նշել է Սիդորովը։

Նրա խոսքով՝ վարժանքները կընթանան 2017-ի հոկտեմբերին։ «Այսինքն՝ մենք դրանք չենք անցկացնի ապրիլին, օգոստոսին, սեպտեմբերին եւ հոկտեմբերին առանձին–առանձին, այլ 2017-ի հոկտեմբերին կմշակենք երեք պետությունների՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ղազախստանի տարածքում համատեղ գործողություններ»,– ասել է նա։

Վարժանքները մոտավորապես կտեւեն 3 շաբաթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ