News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում կանցկացնի ԱԱ 2018 ընտրական փուլի իր առաջին տնային հանդիպումը Ռումինիայի հետ, երեք օր անց էլ կմեկնի Լեհաստան:

Հայաստանի հավաքականը խաղալու է Եվրո 2016 մասնակիցների հետ: Հիմնականում խաղի նախօրեին ներկայացվում է թիմերի վիճակագրությունը, հնարավոր խաղային մարտավարությունները, խոսվում բացակա ֆուտբոլիստների եւ նրանց փոխարինողների մասին: Այս անգամ այդ դեպքը չէ:

Հավաքականի ցանկացած խաղ՝ անգամ ընկերական խաղը Լյուքսեմբուրգի հետ, առաջացնում էր մեծ իրարանցում: Անգամ, երբ այդ խաղը հեռարձակել հնարավոր չէր լինում,  տեղի հայերի մեծ ջանքերի շնորհիվ կազմակերպվում էր online հեռարձակում եւ կար 90 րոպե, երբ ֆուտբոլասեր հասարակությունը կտրվում էր աշխարհից: Այն, որ Ռումինիայի խաղի հանդեպ հետաքրքրությունը մի քանի անգամ պակաս է, ակնհայտ է: Մարզադաշտը արհեստականորեն լցնելը՝ տոմսեր բաժանելով, չի նշանակում, որ հավաքականի խաղը հետաքրքիր է շատերին:

Իսկ կար ժամանակ, երբ Հայաստանի ազգային հավաքականը խաղում էր Անդորրայի կամ Մակեդոնիայի հետ եւ մարզադաշտը գրեթե լցվում էր: Ինտերնետի սիրահարները կհիշեն, երբ ազգային հավաքականը պետք է խաղար, շաբաթներ առաջ հայկական միակ ֆուտբոլային ֆորումը՝ armfootball-ը, պայթում էր, անգամ կայքը չէր դիմանում այցելուների քանակին ու հաճախ կախում էր սերվերը: Այսօր ես հետաքրքրության համար մտա armfootball-ի ֆորում: Լռություն էր…ո՞վ է մեղավոր: Դավաճան երկրպագո՞ւն, թե՞ դավաճան ֆուտբոլիստները, երեւի երկուսն էլ:

Ֆուտբոլիստները «դավաճանեցին» Ալբանիայի հետ խաղում, իսկ հետո էլ երկրպագուները չկանգնեցին թիմի կողքին: Կան նաեւ «դավաճան» լրագրողներ… օրինակ ես (Վերա Մարտիրոսյանը): Իմ դավաճանությունը ոչ միշտ հայկական ֆուտբոլը գովաբանող նյութերի մեջ է, երկրպագուի դավաճանությունը՝ որ գնում է խաղադաշտ միայն Ռոնալդուին տեսնելու, ֆուտբոլիստները… դե խաղեր են հանձնում…իսկ չկա՞ այլ դավաճանություն:

Արդյո?ք այն, երբ ազգի մեծամասնությունը, որ հիասթափվել է հայկական ֆուտբոլի մեջ դրանում այլ մեղավորներ չկան: Դանիայի հետ խայտառակ խաղից հետո, հավաքական չհրավիրվեցին եւս չորս ֆուտբոլիստներ՝ Սարկիոսով, Կորյան, Արշակյան ու Գազարյան: Նրանք չեն համընկնում գլխավոր մարզչի մշակած, գուցե նաեւ հորինած նոր մարտավարության հետ: Կորյանը արդեն վեցերորդ գոլն է խփում, բայց նա չի համապատասխանում: Համապատասխանում է Վարդան Պողոսյանը «Փյունիկից», ով Հայաստանի ընթացիկ առաջնությունում խփել է վեց գոլ, իսկ հավաքականի կազմում խաղացել է 36 րոպե:

Ակնհայտ է, որ այստեղ անձնական ամբիցիաների հարց է: Հավաքականի նախկին մարզիչ Սարգիս Հովսեփյանն ասում էր, որ լրագրողները մասնագետ չեն, նա չի կանչում Արթուր Եդիգարյանին, քանի որ վերջինս չի համապատասխանում իրենց խաղին: Վարուժան Սուքիասյանը սկզբից չի կողմնորոշվում՝ ի՞նքն է ընտրում հավաքականի կազմը, թե՞ ֆեդերացիայի նախագահը: Վերջում, երբ կողմնորոշվեց հիմա էլ չի կարողանում պատասխանել, թե ինչով Սարկիսով ու Կորյանը իր թիմին չեն համապատասխանում:

Ի՞նչ մեղք էր գործել խաղային պրակտիկա չունեցող Դավիթ Արշակյանը: Երեւի թե Սֆինքսի գաղտնիքը այսքան բարդ չէր, որքան բարդ է հասկանալ այս մարզչի որոշումները, կամ էլ նրա պատասխանները: Գուցե ավելի լավ է միանգամից ասել ֆուտբոլասերին ու երկրպագուներին ՝ սա մեր թիմն է, ինչ կուզենք կանենք, կուզենք կփակենք, դրա համար այլեւս մի՛ զարմացեք, մի՛ զայրացեք ու հանգիստ ընդունեք փաստը: Այդպես գուցե ավելի արդար լիներ:

Իրականում յուրաքանչյուր ֆուտբոլասեր երազում է, որ իր հավաքականը հաղթի: Ոչ մի այլ մարզաձեւ երբեք չի կարող միավորել ազգին, ինչպես դա անում է ֆուտբոլը: Այսօրվա մեր ֆուտբոլը մեծ անդունդի մեջ է: Փողոցում հարցրեք մարդանց, քանի՞սը գիտեն, որ վաղը հավաքականը այս մրցաշրջանի իր առաջին խաղն է տանը անցկացնելու: Վստահ եմ 10-ից 9-ը չգիտեն: Իսկ ո՞վ է մեղավոր դրանում: Ֆուտբոլի՞ստը, ով ամբողջ սրտով չի նվիրվում, երկրպագո՞ւն, որը երբեմն իրեն թույլ է տալիս բողոքել, լրագրո՞ղը, ով գրում է ֆուտբոլի ձախողման մասին, թե՞ լրիվ այլ անձինք, ովքեր երբեք իրենց վրա պատասխանատվություն չվերցրին այս  երկարատեւ ու վերջը չերեւացող ձախողման մեջ:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ