News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 26-ին Երեւանում համերգով հանդես կգա Ջո Քոքերը (Joo Cocker), իսկ նոյեմբերի 15- ին՝ հայտնի սերբ երաժիշտ Գորան Բրեգովիչը իր նվագախմբով (Goran Bregovic with Wedding & Funeral Orchestra):

«Երեւանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնը, հանդիսանալով Եվրոպայի առաջատար եւ լայնածավալ փառատոներից մեկը, դասական եւ ժամանակակից երաժշտությանը զուգահեռ հայ ունկնդիրներին ներկայացնում է նաեւ երաժշտական այլ ժանրերի լավագույն կատարողներին եւ մեր օրերի գերաստղերին։

Նշենք, որ 2008-ին Փառատոնը Հայաստան հրավիրեց Ալ Ջերոյին՝ Հայկական ջազի տարելիցի կապակցությամբ իսկ 2009-ին՝ Ջորջ Բենսոնին։
«Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր գործընկեր «Երեւան» ամսագիր:

Արդեն 11-րդ տարին է, ինչ Փառատոնը Հայաստան է հրավիրում աշխարհի առաջնակարգ մենակատարներ եւ նվագախմբեր, որոնց թվում են Վալերի Գերգիեւը եւ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ  Յուրի Բաշմետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ