News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

90 տարեկանում վախճանվել է լեհ ռեժիսոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր Անջեյ Վայդան: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:

Նա ծնվել է 1926 թվականի մարտի 6-ին, Լեհաստանի հյուսիսային Սուվալկի քաղաքում: Պատերազմից հետո գեղանկարչություն է ուսանել Կրակովի գեղարվեստի ակադեմիայում, բայց ավարտելով դասընթացը՝ ընդունվում է Լոձիի կինոդպրոցի ռեժիսուրայի ֆակուլտետ:

Կինոյում նրա դեբյուտը 1954 թվականին էր, «Սերունդ» ֆիլմով, որը Կինեմատոգրաֆի լեհական դպրոցի սկիզբն է դնում:

Անջեյ Վայդայի ֆիլմերը բազմիցս «Օսկար»-ի են առաջադրվել «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: 2000 թվականին ռեժիսորն «Օսկար»-ի է արժանանում՝ կյանքում ձեռքբերումների եւ համաշխարհային կինոյի զարգացման գործում ներդրման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ