News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մոսկվայում խարդախության համար չորս տարվա ազատազրկման դատապարտված Լեւոն Հայրապետյանին երկու ամիս առաջ տեղափոխել են Մորդովիայի ինքնավար հանրապետության բանտ, որտեղ պայմանները շատ վատ են: Այս մասին այսօր` հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրապետյանին սատարող խմբի անդամ, իրավապաշտպան Հայկազ Մակարյանը:

«Սարսափելի պայմաններում նստած է ինքը Մորդովիայում: Մի կերպ քայլում է, սնվում է: Նրան հակացուցված է բանտի խոնավությունը, այդ պայմանները»,- ասաց նա:

Հայկազ Մակարյանը դիմեց ՀՀ նախագահին, վարչապետին` խնդրելով հանդիպում նրանց հետ: Նրա խոսքով` Հայաստանի իշխանությունները պետք է ուշադրության կենտրոնում պահեն Լեւոն Հայրապետյանի հարցը:

«Նա երկքաղաքացիություն ունի: Երկու երկրների միջեւ պայմանագրեր կան, ըստ որոնց հնարավոր է արտահանձնում կատարել: Գոյություն ունի հիվանդության հարց, որ նրան պետք է տնային կալանքի տակ պահեն»,- ասաց նա` նշելով, որ Հայրապետյանին առանց ապացույցների առկայության են դատապարտել:

Իրավապաշտպանի կոչին միացավ նաեւ Հայրապետյանի դուստրը` 14-ամյա Զարուհին:

«Հպարտությամբ եմ քայլում այս քաղաքում, քանի որ վստահ եմ, որ հայրս հանցանք չի գործել: Երկու տասնամյակ է` հայրս իր գործերով ապացուցել է, որ Արցախն ու Հայաստանը մեկ ամբողջություն են»,-ասաց նա` նշելով, որ վերջերս խոսել է հոր հետ, նա ասել է, որ երբ ազատվի, վերդառնալու է Արցախ ու շարունակելու բարեգործություն անել:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Լեւոն Հայրապետյանը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման: Հայրապետյանն առողջական լուրջ խնդիրներ ունի եւ հարազատների պնդմամբ, բանտային պայմաններն իր համար չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստուգում են գործարարի մահվան մեջ թույնի առկայությունը
Փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի պարոն Հայրապետյանի թունավորման հանգամանքները, ինչի մասին մահվան նախօրեին հայտնել էր եղբորը…
Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանատանը
Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում…
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր․ Փրկվել է Լեւոն Հայրապետյանի կյանքը
Նա ուներ շաքարախտ ու վերջերս վիրահատության էր ենթարկվել․․․
ՀՀ օմբուդսմենը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս…
Լեւոն Հայրապետյանի համար շարունակական ցույցեր եւ նստացույցեր են լինելու. իրավապաշտպան
Պետական պատվեր է...
Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Լեւոն Հայրապետյանի դատավճիռը
Բացի այդ, փաստաբանները նշել էին, որ գործարարը մեցենատ է եւ մեծ քանակությամբ երախտագիտություններ ունի, այդ թվում` Ռուսաստանում օլիմպիական շարժման մեջ ներդրումի, ինչպես նաեւ Ղրիմում հայկական մշակույթի զարգացման համար...
Ամենաշատ