News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպայում չեն կարող չտեսնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած ժողովրդավարական պետություն է, թեպետ եւ չճանաչված։ Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am–ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի երեկվա հայտարարությունը։ ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Եվրոպայի խորհուրդը ղարաբաղյան հակամարտության գոտուց չունի մարդու իրավունքների մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ հիշեցրել էր, որ յուրաքանչյուր մարդ ընտրության իրավունք ունի։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ վերջին ժամանակներս ակնհայտ է եվրոպացի փորձագետների, դիվանագետների եւ քաղաքական գործիչների հայտարարությունների եւ մոտեցումների վերափոխման միտումը։ «Բոլորին պարզ է. ազգերի ինքնորոշման իրավունքը անքակտելի է, այն հիմնարար իրավունք է եւ չի կարող անտեսվել»,– ընդգծել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ նավթադոլարների եւ խավիարի օգնությամբ իր նպատակին հասնելու Ադրբեջանի ջանքերն ապարդյուն  են։

«Ժամանակն Ադրբեջանի օգտին չի աշխատում։ Եվրոպայում չեն կարող չտեսնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած ժողովրդավարական պետություն է, թեպետ եւ չճանաչված։ Վերջին միտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ ԼՂՀ ճանաչման հարցը նոր խթան է ստանում եւ դուրս է գալիս նոր փուլ»,– նշել է Դավիթ Բաբայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ