News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

2015 թվականի նոյեմբերին Փարիզում իրագործված ահաբեկչություններին մասնակցության մեջ մեղադրվող Սալեհ Աբդեսլամի փաստաբանները հրաժարվել են նրա պաշտպանությունից: Ֆրանսիական BFM TV-ի հետ հարցազրույցում Ֆրանկ Բերտոնն ու Սվեն Մարին հայտարարել են, որ որոշել են այլեւս չներկայացնել Աբդեսլամի շահերը:

«Վստահ ենք, որ նա չի խոսի՝ օգտվելով ցուցմունք տալուց հրաժարվելու իր իրավունքից»,- Բերտոնի խոսքերն է մեջբերում DW-ն:

Աբդեսլամը համարվում է ահաբեկչությունների մասնակիցներից միակ ողջ մնացած ծայրահեղականը, որն առանցքային դեր է ունեցել: Մինչեւ հիմա նա հրաժարվել է գործով որեւէ ցուցմունք տալ: Աբդեսլամին ձերբակալել են Բրյուսելում, 2016 թվականի մարտի 18-ին, եւ հանձնել Ֆրանսիայի իշխանություններին: Իսլամականին մեղադրում են սպանության, սպանության փորձի, ազատությունից զրկելու, ինչպես նաեւ պայթուցիկ նյութեր պահելու մեջ:

2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչությունների հետեւանքով 130 մարդ զոհվեց, եւս 350-ը՝ վիրավորվեց: Հանցագործությանն իր մասնակցության մասին հայտարարեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում արտակարգ դրությունը դադարեցվել է
130 մարդ զոհվել էր, ավելի քան 350-ը՝ վիրավորվել…
Ֆրանսիայում ԱԺ ընտրություններում անվտանգությունը կապահովեն 50.000 զինվորներ
Քվեարկությունն անցկացվելու է արտակարգ դրության ռեժիմի գործողության պայմաններում...
Օլանդը հատուկ ծառայություններից պահանջել է Ֆրանսիայում ահաբեկչություններ թույլ չտալ
Օլանդը հատուկ ծառայություններից եւ անվտանգության ուժերից պահանջել է բոլոր ջանքերը ներդնել Ֆրանսիայում նոր ահաբեկչություններ թույլ չտալու համար…
2015թ. ահաբեկչություններից հետո 1.5 մլն-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել Փարիզ
Միայն Ճապոնիայից զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 41.2%-ով...
Ֆրանսիայում արտակարգ դրությունը կերկարաձգեն մինչեւ 2017թ. հուլիսի 15-ը
Երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անցյալ տարվա նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո...
Օլանդը Փարիզի Stade de France-ի ահաբեկչության զոհերին նվիրված հուշատախտակ է բացել
Դրա վրա փորագրված է 63-ամյա վարորդ Մանուել Դիասի անունը, որն այդ օրն իրականացրած ահաբեկչությունների շարքի առաջին զոհն էր…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ