News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիպրոսում գտնվող Մելքոնյան վարժարանը դեռ փակ է եւ Հայ բարեգործական ընդհանուր միությունն ուզում է  վաճառել այն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Կիպրահայեր» կայքէջի խմբագիր Սիմոն Այնեդջյանը:

«ՀԲԸՄ-ն պատրաստվում է վաճառել այն, դրամն առնել ու վերջ: ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչությունը եւ որոշում կայացնող մարմինը հաստատակամ են իրենց որոշման մեջ: Դպրոցի բակի ծառերը, որոնք տնկել են Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի զավակները եւ  շենքերը 100 տարվա պատմություն ունեն, կանգուն են, բայց միեւնույն է, բարեգործական միությունն այն որոշել է վաճառել»,-վրդովված նշեց Այնեդջյանը`հավելելով, որ վերջին տարիներին կիպրոսահայ համայնքում փակման դեմ բազմաթիվ աշխատանքներ են տարվել վարժարանի աշակերտների կողմից:

Նա նշեց, որ կիպրահայ ողջ համայնքը դեմ վարժարանը վաճառելու ՀԲԸՄ-ի որոշմանը:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական վարչությունը վարժարանի փակումը պատճառաբանել է ծախսատարության եւ կրթության ժամանակակից պահանջներին չհամապատասխանելով, սակայն ինչպես նշեց Այնեդջյանը, եթե միության ներկայացուցիչներն ավելի գիտակցաբար ու կազմակերպված իրականացնեին այդտեղի շենքերի վարձակալությունը, ապա դպրոցը կարող էր գոյատեւել:

«Մենք չպետք է փակենք այն, ինչ որ չի աշխատում, այլ պետք է փորձենք նոր մեթոդներով արդիականացնել եւ թիավարել  հոսանքի դեմ»,-վերջում հավելեց  «Կիպրահայեր» կայքէջի խմբագիրը:

Նշենք, որ վարժարանը փակվել է 2005 թվականին: Այն կառուցվել է 1926 թվականին Մելքոնյան եղբայրների կողմից եւ սփյուռքում միակ գիշերօթիկ, երկրորդական, ամենօրյա դպրոցն է:

Վարժարանի  փակման դեմ 2009 թվականին Online ստորագրահավաք էր կազմակերպվել:

Իսկ Կիպրոսի կառավարությունն արգելել էր քանդել վարժարանի շենքը` այն համարելով պատմաճարտարապետական կոթող:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ