News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հոկտեմբերի 13-ի լիագումար նիստում քննարկվում է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակը:

NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից հաղորդում է, որ եվրոպացի պատգամավորները ընդգծեցին՝ Թուրքիան չի կարող ժողովրդավարական երկիր լինել, եթե դրա համար չեն աշխատում, այնուհետեւ հորդորեցին տեր կանգնել օրենքի ուժին, ժողովրդավարությանն ու կառավարման համակարգին:

«Շատ լավ է, որ մենք այստեղ հավաքվել ենք՝ քննարկելու Թուրքիայում հուլիսի 16-ից հետո ստեղծված իրավիճակը: Որպես քաղաքական գործիչներ՝ մեր նպատակը պետք է լինի բացառել ճնշումները: Թուրք գործընկերներ, հրաշալի է, որ այստեղ եք, սակայն մի մոռացեք, քաղաքական գործիչները պետք է ամեն ինչ անեն՝ բացառելու ճնշումները»,- ասաց ֆրանսիացի պատգամավոր Ժան- Կլոդ Մինյոնը:

Ելույթ ունեցող պատգամավորներին մտահոգում էր նաեւ փաստը, որը հեղաշրջման փորձից ընդամենը ժամեր անց սկսեցին քաղաքացիների ձերբակալել՝ կասկածելով գյուլենական գաղափարախոսություն ունենալու համար: Բանախոսները զարմացած են՝ ինչպես կարողացան այդքան կարճ ժամանակահատվածում հասկանալ, թե ով է պատասխանատու կատարվածի համար:

«Ճիշտ չէ, երբ լրատվամիջոցներ են փակվում, դատավորներ են կալանավորվում, փողոցներում քայլող քաղաքացիների են բերման են ենթարկում, որովհետեւ դեմ են իշխանություններին: Սա ճիշտ չէ, չի կարելի նման բան թույլ տալ: Չավուշօղլուն նախօրեին խոսեց մահապատժի մասին, սակայն չի կարելի նման բան թույլ տալ»,- ասաց դանիացի Միքայել Յենսենը:

Թուրքիայում ժողովրդավարության բացակայության եւ ճնշումների մասին առավել մանրամասն խոսեց քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ներկայացուցիչ Հիսյար Օզսոյը: Նա ներկաներին հայտնեց, որ հուլիսի 16-ից հետո Թուրքիայի իշխանությունները փակել են քրդական հեռուստաընկերությունները, նույնիսկ մանկական եւ երաժշտական, առանց պատճառաբանության՝ կալանավորել են հազարավոր մարդկանց, բռնություն են գործադրում քաղաքացիների նկատմամբ:

«Թուրքիայի իշխանությունները պետական հեղաշրջման փորձի անվան տակ տեռորի են ենթարկում մարդկանց»,- հայտարարեց Թուրքիայի պատգամավորը:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական իրադարձությունները ծավալվել են Անկարայում եւ Ստամբուլում: 246 քաղաքացի է զոհվել՝ չհաշված խռովարարների շրջանում զոհերը, ավելի քան 2 հազար վիրավոր կա:

Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ ԱՄՆ-ից պահանջում արտահանձնել նրան: Գյուլենն ինքը դատապարտել է խռովությունն ու հայտարարել, որ կապ չունի դրա հետ:

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ավելի քան 40 հազար մարդ է ձերբակալվել, 20 հազարը՝ կալանավորվել, 79 հազար մարդ պաշտոնանկ է արվել:

Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ