News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվան առանձնապես լավատեսություն հիմքեր չունի մոտ ժամանակներս ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ եւ կշարունակի Երեւանի եւ Բաքվի հետ աշխատանքը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ես չէի ասի, որ մենք շատ լավատես ենք մոտ ժամանակներս այդ հակամարտության կարգավորման հարցում։ Բայց կշարունակենք համառորեն աշխատել Բաքվի եւ Երեւանի հետ»,– ասել է Ուշակովը լրագրողներին։

Ընդ որում, նախագահի օգնականը հրաժարվել է բացահայտել բանակցությունների ներքին խոհանոցը՝ ասելով, որ քննարկվում են շատ տարբերակներ եւ առաջարկներ։ «Բայց կրկնում եմ, դեռեւս հիմքեր չկան առանձնակի լավատեսության համար»,– ասել է նա։

Ընդ որում, Հայաստանին Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումների պատճառների մասին հարցին ի պատասխան՝ Ուշակովն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է եւ իրավունք ունի մատակարարել այն սպառազինությունները, որոնց մասին պայմանավորվել է գործընկերների հետ։ «Այստեղ ոչ մի անսպասելի բան չկա ոչ մեկի համար, ըստ իս, նաեւ ադրբեջանցի գործընկերների համար։ Ադրբեջանին, ինչպես գիտեք, մենք նույնպես զենք ենք մատակարարում»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ