News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրանի ռազմական նավերը կուղեւորվեն Եմենի մերձափնյա տարածքից ոչ հեռու գտնվող Ադենի ծոց եւ Բաբ-էլ-Մանդեբի նեղուց. իրանական նավերը կապահովեն առեւտրական նավերի նավարկության անվտանգությունը: Այս մասին հայտնում է Tasnim-ը:

Նավախումբը կազմված կլինի «Բուշհեր» նավից եւ «Ալվանդ» ֆրեգատից:

Գործակալության տեղեկություններով՝ նավերը կուղեւորվեն Ադենի ծոցի եւ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցի ազատ ջրատարածքներ եւ որոշակի ժամանակահատվածում կհսկեն այդ շրջաններով անցնող առեւտրային նավերը, որոնք ծովահենների հարձակման մշտական սպառնալիքին են ենթարկվում: Դրանից հետո նավերը կուղղվեն դեպի Սոմալի եւ Տանզանիա, իսկ եղանակային լավ պայմանների դեպքում կլողարկեն Հարավ-Աֆրիկան Հանրապետության ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ